Ուժ,Ձգողության երևույթը,ծանրության ուժ,Առաձգականության ուժ,Մարմնի կշիռ

Տարբերակ 1
I. (2) Մարմնի կշիռ կոչվում է
այն ուժը, որով.

Պատ՝ 3
II. (2) Ծանրության ուժ
կոչվում է այն ուժը, որով.
III. (2) Առաձգականության ուժ
կոչվում է այն ուժը, որով.
IV. (2) Ո՞ր

  1. ծանրության ուժը
  2. առաձգականության ուժը
  3. Երկիրը ձգում է մարմնին
  4. դեֆորմացված մարմինը ազդում է
    իրեն դեֆորմացնող մարմնի վրա
  5. մարմինը (Երկրի ձգողականության
    հետևանքով) ազդում է հենարանի
    կամ կախոցի վրա:
    ուժն է տիեզերանավին պահում ուղեծրի վրա.
  6. մարմնի կշիռը

Դաս Կլիմայական գոտիները և մարզերը, դրանց առանձնացումը

Մարտի 2_6

Դասի հղումը

Դիտել տեսանյութը1

Տեսանյութ 2

Տեսանյութ 3

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է կլիմայական գոտին և ի՞նչ սկզբունքով են դրանք առանձնացվել։
Կլիմայական գոտին դա երկրի մեծ տարածքն է, որտեղ կլիման մոտավորապես նույնն է։

2.Ինչպե՞ս են տարբերվում հիմնական և անցումային կլիմայական գոտիները։
Հիմնակ ան գոտիներում կլիման կայուն է և քիչ է փոխվում։ Անցումային գոտիներում կլիման հաճախ փոխվում է, որովհետև տարբեր օդային զանգվածներ են ազդում։

3.Քանի՞ կլիմայական գոտի է առանձնացվում։
Առանձնացնում են 13 կլիմայական գոտի՝

6 անցումային
7 հիմնական

4.Որոշել’ ո՞ր կլիմայական գոտում է գտնվում Հայաստանը։
Հայաստանը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում։

Դասարանական աշխատանք․

  • Թռչունների մարմինը բաժանվում է՝
    ա) գլուխ, կրծքավանդակ, որովայն
    բ) գլուխ, իրան, պոչ
    գ) գլուխ, պոչ, վերջույթներ
    դ) իրան, վերջույթներ, պոչ
  • Թռչունների առջևի վերջույթները վերափոխված են՝
    ա) լողակների
    բ) թևերի
    գ) թաթերի
    դ) լողաթաթերի
  • Թռչունների մարմինը ծածկված է՝
    ա) մաշկով
    բ) թեփուկներով
    գ) փետուրներով
    դ) մազերով
  • Կտուցի հիմնական գործառույթն է՝
    ա) շնչառություն
    բ) սնունդ ընդունել և մշակել
    գ) շարժվել
    դ) պաշտպանվել
  • Թռչունների հետևի վերջույթները ծառայում են՝
    ա) թռչելու
    բ) սնունդ մարսելու
    գ) քայլելու և վայրէջքի
    դ) շնչառության
  • Թռչունների պոչը մասնակցում է՝
    ա) մարսողությանը
    բ) շնչառությանը
    գ) թռիչքի ուղղության կարգավորմանը
    դ) ձայնարտադրությանը
  • Թռչունների աչքերը բնութագրվում են՝
    ա) թույլ զարգացած
    բ) բացակայող
    գ) լավ զարգացած
    դ) անշարժ
  • Արտաքին ականջը թռչունների մոտ՝
    ա) կա և մեծ է
    բ) բացակայում է
    գ) միայն ջրային տեսակների մոտ կա
    դ) ծածկված է մազերով
  • Թռիչքային փետուրները հիմնականում գտնվում են՝
    ա) պոչում
    բ) գլխում
    գ) թևերում
    դ) ոտքերում
  • Թռչունների մարմնի ձևը հիմնականում՝
    ա) քառակուսի է
    բ) երկարավուն և օդադինամիկ
    գ) կլոր և ծանր
    դ) անկանոն

7-րդ դասարան

Լրացուցիչ․ Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր /կարդալ, կատարել առաջադրանքները/

Ապրիլի 13-18 /շաբաթվա առաջադրանքներ/

Երկուշաբթի /հայոց լ․/

1․ Նախորդ շաբաթվա աշխատանքների ստուգում։

2․ Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և նշիր դեմքը, թիվը, ժամանակը:

Հայաստանի ամենաբարձր լեռը համարվում է Արագածը։ Նա ունի չորս գագաթ։ Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով։ Արագածի կատարը մշտապես ծածկվում է ձյունով։ Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում։ Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։

Աշուն է։ Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի։ Այգու խնձորենու, տանձենու, դեղձենու և սալորենու ճուղերը ճկվել էին բերքի ծանրությունից։ Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով։ Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում էին։ Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ։

Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի գետ։ Դրա համար ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս։ Արաքսի մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը։ Հնում Արաքսը լցվում էր Կասպից ծովը, իսկ այսօր միանում է Քուռ գետին։

3. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

1) թռնելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, թարմեցնել

Կրկնում ենք․

1. Կազմել նախադասություններ՝ տրված բառերը գործածելով մի դեպքում որպես հատուկ, մյուս դեպքում՝ որպես հասարակ անուններ:
Նվեր, անդրանիկ, մարտիրոս, ավետիս, շուշան, ռազմիկ, պարգև, արև:

Նվերը շատ խելոք երեխա էր։
Նվերները Ամանորի ընդարաջ տոնածառի տակ էին դրված։
Ես կանգ առա Զորավոր Անդրանիկում։
Լիլին անդրանիկ երեխան է։
Նրա մայրիկը շատ էր սիրում Մարտիրոս Սարյանի ստեղծագործություները։
Զինվորները պատերազմի ժամանակ մարտիրոս դարձան։
Ավետիսը դպրոցում գերազանց է սովորում։
Ես ավետիս ուղարկեցի իմ մայրիկին և հայրիկին։
Ռազմիկը հյուրասիրեց նրա բակի ընկերներին։
Դպրոցում սովորում էին ճկուն ռազմիկներ։
Նրան պարգև տվեցիվ հրաշալի ստեղծագորցության համար։
Պարգևը պատրաստում էր նրան նախաճաշ խոհանոցում։
Արևը վառ շողում է երկնքում։
Արևին շատ է դուր գալիս երբ նա իջնում է նրա քույրիկների հետ հեծանիվ վարելու։

2․ Կազմել նախադասություններ՝ տրված գոյականները գործածելով սեռական հոլովով:
Ծաղիկ, աղավնի, ուսում, ընկեր, օր, տատիկենք, եղբայր, հայր:
Ծաղկի վարգույները տարածվում էին սենյակով մեկ։
Աղավնու անունը շատ կարևոր էր նրանց ընտանիքի համար։
Ուսման վարձը վճարել էր Անին։
Այս տարի իմ ընկերոջ հայրիկի հիսուն ամյակն էր։

Ուղղագրական աշխատանքներ
Բաց թողած տեղերում լրացրու բ, պ, փ և ստուգիր ուղղագրական բառարանով:

ոսկեծուփ, աղբաման, աղբյուր, ամպարիշտ, վերամբարձ, ամենասուրբ, ամպհովանի, ամրակոփ, անխափ, անխափան, աշխատել, ապստամբել, արբենալ, ասել, ապսոսալ, բամբ, բարբասել, բամբել, բորբ։

2.
Գաբրիել, գամբռ, գինարբուք, գիպս, գոմաղբ, գրպել, գրաբար, դարբին, Աբխազիա, աղբանոց, Արփինե, դարբաս, դափնեպսակ, եղբայր, երբ, երբեմն, երբևիցե, երեսպիչ, երկնահուպ, երփներանգ, զամբիկ։

3.
ըմբշամարտիկ, ընդհուպ, թափառաշրջիկ, թաք, թմբլիկ, թմբկաթաղանթ, թրթալ, թրմպալ, թթպացնել, թփուտ, ժայռակոփ, իբրև, լեփ-լեցուն, լիրբ, խաբեբա, խափանք, խարխափել, խծբծանք, նրբանցք։

4.
նրբիրան, ողբերգություն, սրբապատկեր, աղբարկղ, դափնեվարդ, երբեմնի, երբևէ, խոփան, երփներանգ, թփթփել, խաբել, խոփ, ծովավոր, Ծոփք, ծպտուն, կառափնարան, կոփ։

5.
կոփվել, Հակոբ, համբակ, Համբարձում, համբերություն, համբույր, հաճեպ, հարբեցող, հարբուխ, հափշտակել, հենացուփ, հանցիկ, Հռիփսիմե, հուսախաբ, ձերբազատվել, ճամփորդ, ճեպընթաց, ճողոպրել։

6.
նրբաճաշակ, շերեփուկ, ողբանվագ, հապշտապ, ձերբակալել, ճամպրուկ, ճեփ-ճերմակ, նրբակազմ, նրբանկատ, շեփորահար, սիպեխ, ողբերգակ։

7.
աղբահավաք, ոսկեծոփ, ոսկեծուփ, պատշգամփ, որբանոց, սեպտեմբեր, սեփականություն, սեփ-սև, նրբին, սթափվել, սրբազան, սրբագրել, սրբապատկեր, սրտատրոփ, սրթրթնել, վիրապ։

8.
աղբահավաք, դափ-դեղին, դափնի, թափանցիկ, ծպտուն, կապկապել, ներբան, հղպանալ, հպվել, նրբերշիկ, պապակ, Սերոբ, ուրբաթ, փափագ, փրփուր, քարակոփ։

Ապրիլ ամսվա ամփոփում, 7-րդ դաս․

Posted on 

Արշակունիների թեմայով ամփոփիչ հարցաշար

1․ Ո՞վ էր Արշակունիների արքայատոհմի հիմնադիրը Հայաստանում:
Տրդատ Առաջին։

2․ Ո՞ր քաղաքն է հիմնադրել Վաղարշ I Արշակունին և որպես մայրաքաղաք:
Վաղարշապատ։

3․ Ո՞ր հռոմեական կայսեր օրոք է կնքվել Հռանդեայի դաշնագիրը:
Ներոն։

4․ Ի՞նչ է նշանակում «Անդրեփրատյան համադաշնություն» տերմինը:
նշանակում է Եփրատ գետից այն կողմ գտնվող հայկական իշխանությունների միություն։

5․ Քանի՞ տարի տևեց հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմը :
Տաս տարի։

6․ Ինչու՞ Հռանդեայի դաշնագրից հետո Տրդատ I-ը ստիպված էր մեկնել Հռոմ՝ թագը ստանալու Ներոնի ձեռքից:
Տրդատ Ա-ը Հռանդեայի դաշնագրից հետո ստիպված էր մեկնել Հռոմ, որպեսզի թագը ստանա Ներոն-ի ձեռքից, քանի որ դա դաշնագրի պայմաններից մեկն էր։

7․ Նկարագրե՛ք Կորբուլոնի ռազմական արշավանքի նպատակներն ու հետևանքները Հայաստանի համար:
Կորբուլոնի նպատակն էր Հայաստանը ենթարկել Հռոմեական կայսրություն-ին։
Հետևանքը՝ ժամանակավորապես ուժեղացավ Հռոմի ազդեցությունը Հայաստանում։

8․ Ինչպե՞ս հայ ազնվականության դավադրությունները խոչընդոտում էին Հռոմի քաղաքականությանը Հայաստանում:
Հայ ազնվականները դավադրություններով աջակցում էին Արշակունիներին և խանգարում Հռոմին վերահսկել Հայաստանը։

9․ Ո՞րն էր Վաղարշ I-ի դիվանագիտական գլխավոր հաջողությունը պարթևական քաղաքականության մեջ:
Վաղարշ Ա-ը Պարթևաստանի աջակցությամբ ամրապնդեց Արշակունիների իշխանությունը Հայաստանում։

10․ Ինչո՞ւ Հռոմը բարձրացրեց Ատրպատականի և Վիրքի կարգավիճակը՝ ի հակակշիռ Հայաստանի:
Որպեսզի թուլացնի Հայաստանը և նրա դեմ ստեղծի ուժեղ հակակշիռ տարածաշրջանում։

11․ Ինչպե՞ս Տրդատ I-ին հաջողվեց պահպանել Հայաստանի միասնությունը երկու հզոր տերությունների միջև:
Հմուտ դիվանագիտությամբ՝ հավասարակշռելով Հռոմի և Պարթևների միջև։

12․ Ո՞րն էր Պետուսի զորքի ջախջախման հիմնական պատճառը Հռանդեայի ճակատամարտում:
Պետուսի զորքի ջախջախման հիմնական պատճառը նրա սխալ ռազմավարությունն ու թշնամուն թերագնահատելն էր։

13․ Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ներոն կայսրը Հայաստանի նկատմամբ մինչև պատերազմը:
Խաղաղ դիվանագիտական քաղաքականություն։

14․ Որո՞նք էին Անդրեփրատյան համադաշնության անդամները և ի՞նչ նպատակ էր հետապնդում այն:
Անդամներ Կոմմագենե, Կապադովկիա և այլք։
Նպատակ միասին դիմակայել Հռոմին։

15․ Ինչո՞ւ Արտաշատը դարձավ Կորբուլոնի առաջին թիրախը, այլ ոչ թե Տիգրանակերտը:
Քանի որ Արտաշատը Հայաստանի քաղաքական կենտրոնն էր, իսկ Տիգրանակերտը՝ ավելի հեռու և երկրորդական նշանակություն ուներ, Կորբուլոնը հարվածեց հենց իշխանության կենտրոնին։

16․ Ինչպե՞ս Տրդատ I-ը վերականգնեց Հայաստանի տնտեսությունը պատերազմից հետո:
Տրդատ I-ը վերականգնեց տնտեսությունը խաղաղություն հաստատելով, քաղաքներն ու գյուղերը վերակառուցելով և արհեստներն ու առևտուրը զարգացնելով։

17․ Ո՞րն էր հայոց ավագանու դերը սոցիալական և իշխանական կառույցների պահպանման գործում:
Հայոց ավագանին պահպանում էր իշխանական կարգը՝ աջակցելով թագավորին և վերահսկելով երկրի սոցիալական ու վարչական կյանքը։

18․ Ինչու՞ Տրայանոս կայսրը խախտեց Հռանդեայի համաձայնությունը և նվաճեց Հայաստանը:
Որպեսզի Հայաստանը դարձնի Հռոմի նահանգ և ուժեղացնի իր դիրքերը Արևելքում։

19․ Ինչպե՞ս փոխվեց հռոմեական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ Տրայանոսի մահից հետո:
Վերադարձավ մեղմ՝ վասալական վերահսկողության քաղաքականության։

20․ Ո՞րն էր Վաղարշ II-ի ճկուն քաղաքականության արդյունքը հռոմեական կայազորի դուրսբերման հարցում:
Հռոմեական կայազորը դուրս բերվեց, և Հայաստանը պահպանեց ինքնավարությունը։

21․ Ինչո՞ւ Հռոմը ֆինանսական օգնություն ցուցաբերեց Վաղարշ II-ին՝ հայկական բանակը հզորացնելու համար:
Որպեսզի Հայաստանը ուժեղ դաշնակից լինի Պարթևաստանի դեմ։

22․ Ինչպիսի՞ սպառնալիքներ կային Հայաստանի համար հյուսիսկովկասյան տափաստանների քոչվորների կողմից:
Նրանք հաճախ արշավում էին, ավերում սահմանային բնակավայրերը և թալանում՝ սպառնալով Հայաստանի անվտանգությանը։

23․ Ո՞րն էր Խոսրով I Արշակունու գահակալման շրջանի գլխավոր ռազմական մարտահրավերը:
Գլխավոր մարտահրավերը Սասանյան Պարսկաստանի հետ մշտական պատերազմական լարվածությունն էր և Հայաստանի անկախությունը պահելը։

24․ Ինչու՞ է Վաղարշ I-ը համարվում Հայաստանում Արշակունիների ժառանգական իշխանության հիմնադիրը:
Վաղարշ I-ը համարվում է հիմնադիր, որովհետև նրա օրոք Արշակունիների իշխանությունը Հայաստանում դարձավ կայուն ու ժառանգական՝ փոխանցվելով թագավորական տոհմով։

25․ Ինչպե՞ս հայ-պարթևական համագործակցությունը հանգեցրեց Մեծ Հայքում պարթևական գերակայության վերացմանը:
Հայ-պարթևական համագործակցությունը թուլացրեց պարթևների ազդեցությունը և վերացրեց նրանց գերակայությունը Հայաստանում։

26․ Վերլուծե՛ք Հայաստանի դերը որպես բուֆերային պետություն հռոմեա-պարթևական հակամարտությունում: Ինչպե՞ս հայոց ավագանուն հաջողվեց պահպանել պետական ինքնիշխանությունը՝ մանևրելով երկու տերությունների միջև:
Հայաստանը բուֆերային պետություն էր Հռոմի և Պարթևաստանի միջև։ Հայոց ավագանին մանևրում էր երկու կողմերի միջև՝ դաշինքներ փոխելով և դրանով պահպանելով երկրի անկախությունը։

27․ Համեմատե՛ք Կորբուլոնի և Պետուսի ռազմավարությունները Հայաստանում: Ինչո՞ւ նույն հռոմեական բանակը մեկ դեպքում հաղթեց, մյուս դեպքում ջախջախվեց: Ո՞ր գործոններն էին որոշիչ:
Կորբուլոնը գործեց զգուշությամբ ու լավ կազմակերպված, իսկ Պետոսը թերագնահատեց հակառակորդին և սխալ ռազմավարություն ընտրեց։

28․ Գնահատե՛ք Հռանդեայի դաշնագրի (64 թ.) երկարաժամկետ հետևանքները Հայաստանի, Հռոմի և Պարթևաստանի համար: Արդյո՞ք այն կայուն խաղաղություն ապահովեց, թե՞ միայն ժամանակավոր զինադադար:
Դա ոչ թե կայուն խաղաղություն էր, այլ ժամանակավոր զինադադար․ Հայաստանը պահեց որոշ ինքնիշխանություն, բայց մնաց Հռոմի և Պարթևաստանի ազդեցության տակ։

29․ Ինչպե՞ս է Տրայանոսի արշավանքը (114-117 թթ.) և նրան հաջորդած կայսրերի քաղաքականությունը ցույց տալիս հռոմեական կայսերական գաղափարախոսության փոփոխությունները: Ինչու՞ Հռոմը վերջնականապես հրաժարվեց Հայաստանը նահանգ դարձնելուց:
Տրայանոսը փորձեց Հայաստանը դարձնել նահանգ, բայց դա անհաջող էր։ Հետագա կայսրերը հրաժարվեցին այդ գաղափարից, որովհետև այն դժվար էր պահել և ավելի ձեռնտու էր ունենալ Հայաստանը որպես բուֆերային դաշնակից Պարթևաստանի դեմ։

Պատասխանել հարցերին

1.Թվե’լ բնական զոնաները:

2.Բարեխառն գոտու անտառների զոնան ի՞նչ ենթազոնաների է բաժանվում:
Արկտիկական, անտարկտիկական, (սառցային) անապատների, տունդրայի, բառեխառն գոտու անտառների, տափաստանների, անապատների սավանների, հասարակածային խոնավ, մշտադալար անտառների բնական։

3.Ի՞նչ տարբերություն կա արկտիկական անապատների և անապատների զոնաների միջև:
Երկուսն էլ անապատ են ջրի քիչ լինելու պատճառով, բայց մեկը սառը է, մյուսը՝ տաք։

4.Հողերի ի՞նչ տիպեր են տարածված հասարակածային մշտադալար,խոնավ անտառների բնական զոնայում::
ֆերալիտային հողեր

Պարապմունք 16

. Երկուշաբթի
Թեմա՝ «Պատահույթ և հավանականություն»

Եկեք պատկերացնենք մի իրավիճակ. դուք մետաղադրամ եք գցում վերև։ Ի՞նչ կարող է լինել։ Գետնին ընկներլիս կամ դուրս կգա «զինանշան», կամ՝ «թիվ»։ Մենք նախապես հաստատ չգիտենք, թե որը դուրս կգա ։ Հենց այսպիսի իրադարձությունները, որոնք կարող են լինել, բայց կարող են և չլինել, կոչվում են ՊԱՏԱՀՈՒՅԹՆԵՐ։

Պատահույթները լինում են երեք տեսակի.

  1. Հավաստի պատահույթ – Այն դեպքն է, որը հաստատ կկատարվի։ Օրինակ՝ եթե դրսում անձրև է գալիս, ապա հաստատ է, որ գետինը կթրջվի։
  2. Անհնար պատահույթ – Այն դեպքն է, որը երբեք չի կարող կատարվել։ Օրինակ՝ դուք սովորական զառ եք գցում և ուզում եք, որ 8 թիվը ընկնի։ Դա անհնար է, որովհետև զառի վրա միայն մինչև 6 թվերն են։
  3. Պատահական պատահույթ – Այն դեպքն է, որը կարող է լինել, կարող է և չլինել։ Օրինակ՝ վաղը անձրև կգա։

Իսկ ի՞նչ է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
Սա մի թիվ է, որը ցույց է տալիս, թե որքան մեծ է այդ պատահույթի կատարվելու շանսը։ Այն հաշվելու համար մենք օգտվում ենք մի շատ պարզ կանոնից.

Հավանականություն = (Մեզ ձեռնտու դեպքերի քանակ) / (Բոլոր հնարավոր դեպքերի քանակ)

Օրինակ՝ տոպրակի մեջ կա 2 կարմիր և 3 կապույտ գնդիկ։ Ընդամենը կա 5 գնդիկ։ Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդիկը կլինի կարմիր։ Մեզ ձեռնտու է 2 դեպք (կարմիրները), իսկ բոլոր դեպքերը 5-ն են։ Ուրեմն հավանականությունը կլինի 2/5։

Հիշե՛ք.

  • Հավաստի պատահույթի հավանականությունը 1 է (կամ 100%):
  • Անհնար պատահույթի հավանականությունը 0 է:
  • Պատահական պատահույթի հավանականությունը միշտ 0-ից 1-ի միջև է:

Տեսական հարցեր և խնդիրներ

  1. Ի՞նչ է պատահույթը։
    Պատահույտը դա իրադարձություններ են, որոնք կարող են լինել, բայց կարող են և չլինել։
  2. Ո՞ր պատահույթն է կոչվում հավաստի։ Բերեք օրինակ։
    Հավաստին այն է երբ գիտենք, որ 100% լինելու է։
  3. Ո՞ր պատահույթն է կոչվում անհնար։ Բերեք օրինակ։
    Անհնար կոչվում են այն պատահությները որոնք ուղղակի չէն կարող լինել։
  4. Ո՞ր պատահույթն է կոչվում պատահական։ Բերեք օրինակ։
    Պատահականը երբ չգիտենք արդյո՞ք կարող է լինի թե ոչ։
  5. Ինչի՞ է հավասար անհնար պատահույթի հավանականությունը։
    0
  6. Ինչի՞ է հավասար հավաստի պատահույթի հավանականությունը։
    100%
  7. Ինչպե՞ս ենք հաշվում պատահույթի հավանականությունը (գրեք բանաձևը)։
  8. Կարո՞ղ է արդյոք հավանականությունը լինել 1-ից մեծ թիվ։
    Ոչ։
  9. Տուփում կա 10 սպիտակ գնդիկ։ Որքա՞ն է հավանականությունը, որ այդ տուփից կհանեք սև գնդիկ։ Ինչպիսի՞ պատահույթ է սա։
    Անհնար պատահույտ։
  10. Երկուշաբթի օրվա կհաջորդի  երեքշաբթին։ Ինչպիսի՞ պատահույթ է սա։
    Հավաստի պատահույտ։
  11. Մետաղադրամը նետելիս որքա՞ն է հավանականությունը, որ դուրս կգա «թիվ» կողմը։
    1/2
  12. Զառը գցելիս որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի 4 թիվը։
    1/6
  13. Զառը գցելիս որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի զույգ թիվ (2, 4 կամ 6)։
    1/2
  14. Տուփում կա 5 կարմիր և 5 կապույտ մատիտ։ Պատահական հանում ենք մեկը։ Որքա՞ն է հավանականությունը, որ այն կապույտ կլինի։
    1/2
  15. Դասարանում կա 10 տղա և 15 աղջիկ։ Ուսուցիչը պատահական կանչում է մեկին։ Որքա՞ն է հավանականությունը, որ կկանչի տղայի։
    2/5
  16. Ափսեում կա 8 տանձ և 2 խնձոր։ Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական վերցրած միրգը կլինի խնձոր։
    1/5
  17. Ընտրեք որևէ  միանիշ թիվ (0, 1, 2, …, 9): Որքա՞ն է հավանականությունը, որ այն կլինի 5-ից մեծ։
    2/5
  18. Տուփում կան քարտեր 1-ից մինչև 10 թվերով։ Որքա՞ն է հավանականությունը, որ վերցրած քարտի վրայի թիվը կլինի 11:
    0
  19. Պայուսակում կա 4 կանաչ և 6 դեղին գնդակ։ Որքա՞ն է հավանականությունը, որ հանված գնդակը կանաչ չի լինի։ 
    6/10
  20. Զառը գցելիս որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի 7-ից փոքր բնական թիվ։
    1
    Կրկնողության վերաբերյալ

    1. 4x – 7 = 13
    x=5

 2. 18 – 3x = 6
x=4

3. 2x + 15 = 5x – 3
x=6

4. 4(x + 5) = 28
x=2

5. 7(x – 2) = 3(x + 2)


Ապրիլի 5-10

Տնային

Բնութագրեք  He տարրի. ատոմը ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը…
He

բ կարգաթիվը
2

գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)…
Պրոտոնների թիվ՝
2
Նեյտրոնների թիվ՝
2
Էլեկտրոնների թիվ՝
2

դ)  պարբերության  համարը ․․․


1

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական)
Գլխավոր

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների, լրիվ լրացված :էներգիական մակարդակների  թիվը…
Ավարտուն էներգետիկ մակարդակ

Է) ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական…
Ոչ մետաղական

ը) ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  է  այդ   տարրի  ատոմներ
Պարզ՝ He գազ
Բարդ նյութ չի առաջացնում,որովհետև իներտ է։

2]   Հաշվեք տարրերի զանգվածային բաժինները ZnCl₂-ում:
ω(Zn) = 1·65 / 136 · 100% = 47,8%
ω(Cl) = 2·35,5 / 136 · 100% = 52,2%