Սովորել․Թեման.Մեխանիկական շարժում:Շհարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

Պատասխանել հետևյալ  հարցերին

1.Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։
Մարմնի շարժումը անշարժ մարմնի նկատմամբ։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Մեքենանաերի շարժումը, մարդկանց շարժումը, և այլն։

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։
Որի նկատմամբ շարժվում է տվյալ մարմինը:

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել։

5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ մարմնի անցած ճանապարհ։
Եթե մարմինը իր չափերով փոքր է անցած ճանապարհից։

8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը այն գիծն է, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը, իսկ անցած ճանապարհը այն տեղամասի երկարությունն է, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում։

«Իմ ամենասիրելի ամանորը»

Ամանորը ես կարծում եմ որ ամենալավ տոներից մեկն է։ Ես շատ եմ սիրում երբ տները լցվում են լույսերով և փողոցներում ամեն ինչը կարծես երազ է։ Ամեն տարի ընտանիքիս հետ մենք զարդարում ենք տոնածառը և պատրաստում ուտեստները։ Ինձ շատ դուր է գալիս նվերները փաթեթավորել և թաքցնել, որպեսզի մյուսները չիմանան նրանց մասին։Ամենամեծ ուրախությունը տեսնելն է, թե ինչպես բոլորը ժպտում են ու ուրախ են։

Ամեն տարի ես փորձում եմ անել ինչ-որ փոքրիկ լավ բան ուրիշների համար, որովհետև դա ամանորի իսկական հրաշքն է։ Ամանորը ինձ սովորեցնում է լինել բարի, ժպտալ և վայելել փոքրիկ պահերը։

Դեկտեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.

Նոյեմբերի 28-դեկտեմբերի3-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Նոյեմբերի 28-դեկտեմբերի3-ը, առաջադրանք, 7-րդ դաս.



15-20 նախադասությամբ ամփոփել ինչ թեմաներ ենք ուսումնասիրել այս ամսվա ընթացքում, ամենատպավորիչ թեմաները:


Այս ամսվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք Հին Հռոմի պատմությունը։ Սովորեցինք, թե որտեղ է ձևավորվել Հռոմը և ինչպես է հիմնադրվել։ Իմացանք Հռոմուլոսի մասին և քաղաքի հիմնադրման ավանդությունը։ Քննարկեցինք Հռոմի կառավարման ձևերը և պետական մարմինները։ Սովորեցինք կոնսուլների և դիկտատորի դերերը։ Հռոմի պատերազմները և տարածքային ընդարձակումը։

Ամենատպավորիչ թեման ինձ համար պատրիկների և պլեբեյների տարբերությունն ու պայքարն էր։ Պատրիկները հարուստ և ազդեցիկ խավն էին։ Պլեբեյները սովորական ժողովուրդ էին և սկզբում իրավունքներ չունեին։ Նրանք երկար պայքարեցին իրենց իրավունքների համար։ Վերջում պլեբեյները դարձան լիիրավ քաղաքացիներ։ Այս թեման ինձ համար կարևոր էր, որովհետև այն սովորեցնում է հավասարություն և արդարություն։

Գնահատել աշխատանքը -0-10 սանդղակի շրջանակում
8․5/10

Դեկտեմբերի 15

Հարց-կատակներ

Պատասխանները պետք է լինեն միայն գոյականներ:

  • Ի՞նչն է քոնը, բայց դու սովորաբար չես օգտագործում:
    Անուն
  • Բոլոր մարդիկ ի՞նչ ունեն:
    Ստվեր
  • Գտիր անունը. ա) անունս կազմված է մորս և ծննդավայրիս անուններից, երկուսն էլ սկսվում են ա-ով. բ) մեր գյուղը փոքրիկ արև է նշանակում:
    Արեգ,Արփի
  • Ի՞նչ կարելի է տեսնել քնած ժամանակ:
    Երազ
  • Էն ինչն է ինչն է՝ ուր գնում ես հետևում է քեզ:
    Ստվեր
  • Ի՞նչն է, որ ինչքան վերցնում ես, այնքան մեծանում է:
    Փոս
  • Ո՞ր ամիսն է ամենակարճը:
    Փետրվար

     Շառլ Ազնավուր․ Սուրբ ծննդյան անսովոր  ընթրիք*************************************

Դեկտեմբերի  4

Գրականություն

Կարդալ, կատարել առաջադրանքները

Ստեղծագործության բովանդակությունը շատ համառոտ՝ մեկ-երկու նախադասությամբ, ինչի՞ մասին էր։

Ստեղծագործությունը ատամնաբույժի մասին է, ով հանկարծ որոշում է դնել դնովի կեղծ քիթ և չի ցանկանում այն հանել, ինչի հետևանքով կորցնում է ընտանիքը, աշխատանքը և շրջապատի հարգանքը։
Պատմությունն ցույց է տալիս, թե ինչպես մարդիկ դատում են արտաքինով և չեն նկատում մարդու լավություները և բնավորությունը։

Առանձնացնել դուր եկած հատվածները կամ մտքերը։ 

Հիմա դա այլևս քթի հարց չէ, հիմա սկզբունքի հարց է։

Ներկայացնել ստեղծագործության գաղափարը, ասելիքը։
Ստեղծագործության ասելիքը այն էր, որ ավելի լավ է ուշադրություն դարձնել մարդու բնավորությանը այլ ոչ թե միայն արտաքինին։

Ներկայացնել սեփական կարծիքը, տեսակետը բովանդակության և գաղափարի վերաբերյալ։ 
Ես կարծում եմ, որ ատամնաբույժը ճիշտ էր, քանի որ մարդուն պետք է գնահատել ոչ թե արտաքինով, այլ բնավորությամբ։ Բայց այ դամենը վնասեց նաև նրա ընտանիքին։Պատմության գազափարը այն է որ պետք չէ դատել մարդկանց նրանց արտաքինով, բայց հիշել նաև մեր պատասխանատվությունները։

Քիթը։      Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Դեկտեմբերի 1-7

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Ներկայացնել Ծաղկավոր  բույսերի բազմացում․-էջ՝ 60-62

Դասարանակ աշխատան- պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը
    Ծածկասերմ բույսերի բազմացումը լինումէ երկու տեսակի, խաչաձև և ինքնափոշոտում։ Խաչաձևը դա երբ փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա։ Այն իրականացվում է քամու և կենդանիների շհնորհիվ։
  2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
    Ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանը սերմնաբջիջ սերմնատուփն ու սերմնային պտուղն են:
  3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը
    Խաչաձևը դա երբ փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա։ Այն իրականացվում է քամու և կենդանիների շհնորհիվ։
  4. Նկարագրեք ինքնափոշոտումը
    Ինքնափոշոտումը փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: