Հայոց լ․ Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խբում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, այդ բառերում լրացրու համապատասխան տառերը:
  2.  Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
    Կարուձև անող արհեստավոր
    3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

   / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
Որ տեսնի, ով է դերձակներից ամենախելացին
8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
Նա ասում է թագավորին որ նա ընդհամենը իր վոտքերը պահի վերմակի տակ և նրա հրամանը կկատարվի։

Սեպտեմբերի 22-26

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք, հետևյալ թեման․

Պատասխանել հարցերին— դասարանում դասը պատմելուց հետո։


1. Ի՞նչ գույն ունեն բորբոսները:
Սպիտակ ,կապույտ կանաչ, դարչնագույն
2. Ի՞նչի մասին կարող են վկայել բորբոսների գույնի տարբերությունները:
Բորբոսի գույների տարբերությունները ցույց են տալիս տարբեր տեսակներ ու պայմաններ։

3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բորբոսի աճի համար: 
Բորբոսը աճում է, երբ կա խոնավություն, ջերմություն և սնունդ։

Ներկայացնելու եմ նոր թեմա

Hi!
My name is Emilia.
I’m Armenian and I live in Yerevan.
I’m 12 years old.

I love reading books, and I have many interesting hobbies. My favorite one is watching Formula 1, because it’s so exciting and really difficult for the drivers.

I also enjoy drawing, even if I’m not very good at it.

My best friends are my pets and my classmates. I have a dog and a cat, and I love spending time with them. My cat’s name is Bony, and my dog’s name is Chaki.

With my friends, I love walking, talking, shopping together, and doing other fun things. I love my friends very much, and I’m so happy to have them.

Write soon!

Emilia

Գրականություն

Մուշեղ Գալշոյան․ Սպասում          /դասարանում/

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

  1. 1․ Անհասկանալի բառեր ու բացատրություն
    վնգստում – քամու ձայն է, երբ ուժեղ փչում է
    չափչփում – աննպատակ քայլում, թափառում
    պանդոկ – հյուրանոց
    մղում – ինչ-որ բան անելու ցանկություն կամ ուժ

    2․ Մգեցրած բառերի վանկաբաժանում
    վնգ-ստում
    շրջ-դար-ձում
    սո-վա-ծ
    խոր-քում
    շփե-ց
    մղ-ում
    թա-տրո-նի

    3․ Կոմիտասի բնութագրումը
    Կոմիտասը բարի ու ազնիվ մարդ էր։ Նա մտածում էր ուրիշների մասին և չէր անցնում մարդկանց կարիքի կողքով։

    4․ Ինչից հասկացավ, որ դրամապանակի տերը աղքատ էր
    Կոմիտասը տեսավ, որ դրամապանակը հին է ու մեջը միայն տասը ֆրանկ կար։

    5․ Եթե ես լինեի Կոմիտասի փոխարեն
    Ես էլ կվերադարձնեի դրամապանակը։
    6․ Ամենակարևոր հատվածը
    Իմ կարծիքով ամենակարևորը այն էր, երբ Կոմիտասը իր հարյուր ֆրանկը դրեց դրամապանակի մեջ։

    7․ Բառեր, որոնց տառերն ու հնչյունները չեն համապատասխանում
    հնամաշ
    ուշացաք
    ուշադիր
    աչքերում
    աշխարհում

    8․ Վերնագրի մեկնաբանումը
    Վերնագիրը կոչվում է «Սպասում», որովհետև Կոմիտասը սպասում էր փողոցում, որ դրամապանակի տերը գա և նրան տա այդ դրամապանակը։

Պարապմունք 5.
1. Հաշվեք.
(-2)^3= +8
(-1)^3 = +1
(-10)^2 = +100
(-5)^2 = +25
(-7)^2 = +49
(-1)^4 = +1
(-11)^3 = +1331
(-9)^3 = +729
(-10)^5 = +100000
(-11)^6 = 1771561
Կարևոր։
Ի՞նչ ես նկատում, երբ բացասական թվի  ցուցիչը կենտ է, արտադրյալը ի՞նչ նշան է ունենում։

Ի՞նչ ես նկատում, երբ բացասական թվի  ցուցիչը զույգ է, արտադրյալը ի՞նչ նշան է ունենում։
+

2. Առանց հաշվարկ կատարելու գրիր, թե ի՞նչ նշան կունենա արտադրյալը

4^3 = –
(-1)^17 = –
(-2)^25 = –
(-10)^100 = +
(1)^1000 =+
(-31)^5 = –
(-12)^40 = +
(-100)^2 = +

3.Արտադրյալը գրեք աստիճանի տեսքով.
ա) 2 x2x2x2x2x2x2x2 = 28
բ) 2 x 2 x 2^2 x 2 = 25
գ) 3 x 3^2 x 3^3 = 36
դ) 2^2 x 2^3 x 2 ^4 x 2^5 = 214

4. Գրեք 10-ի աստիճանի տեսքով.
ա) 10; = 101
բ) 100; = 102
գ) 1000; = 103
դ) 1 000 000; = 106
ե) 1 000 000 000 000; = 1012
զ) Թիվը, որը բաղկացած է 1-ից և երեսուն զրոներից 
1000000000000000000000000000000 = 1030

5. Ներկայացրեք որևէ բնական վթի քառակուսու տեսքով․
64, 121, 100, 144, 4, 36, 81, 49, 16, 1, 9, 225, 400, 900, 2500:

6. Ներկայացրեք որևէ բնական թվի խորանարդի տեսքով․
1, 8, 216, 27,729, 125, 343,  1000, 64։

7.Համեմատեք
2^3 < 2^4
15^3 > 15^2
(-2)^3 > (-2)^2
(-1)^4 < (-1)^5
(-12)^2 = (+12)^2

Հարցեր կրկնողության համար
8.Հաշվեք.
ա) 3 − 2; =1
բ) −3 − 2; = 1
գ) −6 + 5; = -1
դ) 2 − 7; = -5
ե) 5 − 2 − 3; = 0
զ) 4 + 1 − 8; = -3
է) −2 − 2 + 5; = 1
ը) −4 − 1 − 5; = -10
թ) −4 + 5 + 2; = 3
ժ) 4 + 2 − 9 − 1; = -2
ի) 2 − 5 − 6 + 1; = -4
լ) −3 − 5 − 4 + 7։ = -9


Օրվա խնդիրը։
9.
Երկու գյուղերի միջև եղած հեռավորությունը 18 կմ է։ Ճանապարհորդն անցավ 5 անգամ ավելի, քան մնաց անցնելու։ Քանի՞ կմ  նա անցավ։

15կմ

Ճերմակ օձը: Հովհ. Թումանյան

Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի բան չի մնում նրանից ծածուկ․ ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում. ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծառան էլ չի գնում, ու ինքը չի մնում մեն–մենակ։

Էսպես քաշում է բավական ժամանակ։ Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը։ Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում։ Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ։ Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է, դնում բերանը։ Լեզվին է տալիս թե չէ՝ հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղժվժոց է լսում։ Ականջ է դնում, տեսնում է՝ ճնճղուկներ են, զրույց են անում, զանազան պատմություններ են պատմում անտառներից ու դաշտերից։

Դու մի՛ ասիլ՝ էս մեր ծառան օձի միսն ուտելուն պես կենդանիների լեզուն հասկանալու շնորհք է ստացել։

Էնպես է պատահում, որ հենց էդ ժամանակ թագուհու հրաշալի մատանին կորչում է, ու կասկածն ընկնում է էս նույն հավատարիմ ծառայի վրա, որ ամեն տեղ ազատ ելումուտք ուներ։ Ասում են՝ կա չկա, սա է գողացել մատանին։

Թագավորը ծառային կանչում է իր մոտ, սպառնում, որ եթե մինչև մյուս օրը գողի անունը չտա՝ գլուխը կթռչի։ Էս ծառան ինչքան երդում-կրակն է ընկնում, թե ինքն անմեղ է, բան չի դառնում։ Էսպես սպառնալիքով էլ բաց է թողնում ու մինչև մյուս օրը ժամանակ է տալիս։ Ահուդողով խեղճը բակն է իջնում, միտք է անում, թե ինչ անի, որ պրծնի էս փորձանքից։

Գնում է տեսնում՝ բադերը բակում ջրափին հավաքված, իրար կողք կտրած հանգստանում են։ Տափակ կտուցներով մաքրում են փետուրներն ու մի հետաքրքրական զրույց են անում։ Պատմում են, թե էսօր որը որտեղ է որոնել առավոտը ու ինչ համով կեր է գտել իր համար։ Մինը վեր է կալնում, թե.

— Իսկ ես ագահի նման կուլ տվի թագուհու մատանին, որ պատուհանի տակ ընկած էր, դրանից ստամոքսս մի տեսակ ծանր է, ճնշում է․․․

Ծառան տեղնուտեղը վրա է թռչում էս ասող բադի վզիցը բռնում, վազում խոհանոց։ Խոհարարին ասում է.

— Հապա մի էս բադը մորթի․․․ բավական գերացել է․․․

— Հա՛, ճիշտ ես ասում,— պատասխանում է խոհարարը, ձեռքին ծանր ու թեթև անելով,— ուտելու համար բավական նեղություն է տվել իրեն։ Խորոված անելու ժամանակն է։

Ասում է ու վիզը թռցնում։ Փորն իստակեղիս, ըհը՛, դուրս է գալիս թագուհու կորած մատանին։

Իհարկե, սրանով էլ պարզվում է հավատարիմ ծառայի անմեղությունը։ Բայց որովհետև թագավորն էլ ուզում էր իր մեղքը մի տեսակ քավի, առաջարկում է նրան մի բան խնդրի, ինչ որ սիրտը կուզի։ Խոստանում է՝ պալատական ինչ պաշտոն էլ ուզի՝ տա։

Ծառան հրաժարվում է ամեն պատվից ու պաշտոնից, միայն խնդրում է, որ իրեն մի ձի տա, մի քիչ ծախսի փող և ազատություն, որ գնա ճանապարհորդի, աշխարհք տեսնի։

Թագավորը համաձայնվում է. ձի էլ է տալիս, ճամփու ծախս էլ ու մեր ծառան ճանապարհ է ընկնում գնում։

Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, էդ էլ աստված գիտի, մի ջրի ափից անց կենալիս տեսնում է՝ երեք ձուկը, ոնց է եղել, ընկել են ափի ծանծաղուտը, եղեգնուտի մեջ թպրտում են ու անջուր տանջվում։ Թեկուզ և ասած է «անխոս ձուկը», սակայն մեր հերոսը պարզ լսում է, թե իրեն տեսնելուն՝ պես ինչպես են խոսում էն ձկներն ու գանգատվում իրենց դառը վախճանի վրա։

Էս որ լսում է է, մեղքը գալիս է։ Ձիուց իջնում է, սրանց վեր առնում, ետ ածում ջուրը։ Խեղճ կենդանիները ուրախ–ուրախ սուզվում են ջրի տակը, ապա գլխիկները դուրս են հանում ու կանչում.

— Մենք քու արած լավությո՛ւնը չենք մոռանալ, ազնիվ տղա․ երբևիցե մի օր էլ մենք քեզ պետքը կգանք։

Երիտասարդը էստեղից վեր է կենում գնում։ Մի քիչ գնում է, մին էլ թվում է, թե հենց իրեն ոտների տակից մի բարակ, նվազ ձեն է գալիս։ Ներքև է նայում, տեսնում է՝ մրջյունների մի բազմություն է ղժվժում գետնի վրա, ականջ է դնում, որ խեղճերը սարսափած լաց են լինում ու էսպես խոսում.

— Ա՜խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռռւ ման գային։ Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կկոխկռտի իմ մարդկանց ու մեր բնակարանները։

Երիտասարդի մեղքն եկավ։ Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց.

— Շնորհակալ եմ, բարի հոգի։ Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք։

Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում։ Անտառն է մտնում, տեսնում է՝ երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից ներքև են թափում ու կռավում են.

— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու։ Գնացեք, ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք։

Թշվառ ճուտերը, խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագեր,Ո՞ւրտից գտնենք մեզ տեղ ու կեր,Ո՛չ թև ունենք, ո՛չ բուն ունենք,Մենք ո՜ւր գնանք, մենք ի՞նչ անենք․․․

Երիտասարդի մեղքը գալիս է, առանց երկար ու բարակ մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն։

— Շնորհակալ ենք,— կանչում են ագռավի ճուտերը։— Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք։

Ու վեր է կենում երիտասարդը էս տեղից ճամփա ընկնում, գնում։ Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք։ Տեսնում է էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները, մի անասելի–անպատմելի աղմուկ-աղաղակ, հարահրոց։ Մինն էլ ձի նստած՝ փողոցեփողոց անց է կենում ու կանչում.

— Թագավորի աղջիկը իրեն համար փեսացու է ընտրում։ Ով ուզում է նրա փեսան դառնա, մի դժար գործ պետք է կատարի, թե կատարեց՝ լավ, թե չէ հո՝ գլուխը կթռչի։

Շատերն էին փորձել թագավորփ աղջկա առաջարկը կատարելու, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել։ Բայց մեր երիտասարդը հենց թագավորի աղջկանը տեսնում է թե չէ՝ էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե՝ քո աղջիկը ուզում եմ։

Էստեղից թագավորի հրամանով տղային տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ։ Թագավորն ասում է.

— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես։ Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ՝ առանց մատանի լուս աշխարհք դուրս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կա՛մ հանես, կա՛մ խեղդվես։

Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին։ Ու ծովափին կանգնած՝ նա միտք է անում, թե՝ ինչ անեմ, տեր, աստված։ Հենց էս ժամանակ տեսնում է ալիքների մեջ երեք ձուկը լողում են դեպ իրեն․ էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ։ Մեջտեղի ձուկը բերանում բռնած մի խեցի է բերում, բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին։ Երիտասարդը վերցնում է, տեսնում է՝ ոսկի մատանին մեջը։ Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով, թե խոստացած պարգևը պիտի ստանա։ Բայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի՝ երեսը շուռ է տալիս ու մի նոր խնդիր առաջարկում։ Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.

— Մինչև էգուց առավոտ արևի ծագումը պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչի։ Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ՝ գլուխդ կթռչի։

Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի։ Ոչ մի ճար ու հնար չի գտնում ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան կտանեն գլուխը տալու։

Միտք է անում, միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է։ Առավոտը աչքը բաց է անում, որ տասը տոպրակ կորեկ կողք կողքի դիմհար տված առաջին շարած են, գետնին էլ մի հատ կորեկ չի մնացել։ Դու մի՛ ասիլ՝ էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուններով եկել է, ու երախտագետ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները, իրար կողքի շարել։

Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.

— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարող դառնալ իմ ամուսինը, մինչև ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը։

Երիտասարդը իր օրումը լսած էլ չի լինում, թե ինչ բան է կյանքի ծառը կամ որտեղ է բուսնում։ Վեր է կենում, մի ճամփա ընկնում, գնում, թե՝ որտեղ դուրս կգամ՝ դուրս։

Գնում է, աշխարհքեաշխարհք անց է կենում, մի իրիկուն էլ մտնում է մի անտառ, հոգնած մի ծառի տակ նստում է ու ննջում։ Հանկարծ լսում է, որ գլխի վերևը ծառի տերևները խշխշում են։ Էս խշխշոցն ու վերևից մի ոսկի խնձորի՝ իր բուռն ընկնելը մին է լինում։ Սրա հետ միաժամանակ երեք ագռավ ծառի ծերիցը թռչում իջնում են ծնկներին ու ասում.

— Մենք էն երեք ագռավների ձագերն ենք, որ դու մի ժամանակ սովամահից ազատեցիր։ Երբ մեծացանք ու իմացանք, որ դու կյանքի ծառի խնձորին ես ման գալիս, թռանք, ծովերն անցկացանք, սարերն անցկացանք, հասանք աշխարհքի ծերը, ուր բուսնում է կյանքի ծառը, ու էս խնձորը բերինք քեզ համար։

Երիտասարդը ուրախանում, աշխարհքով մին է լինում, խնձորն առնում է ու բերում տալիս թագավորի աղջկանը։ Թագավորի աղջիկն խնձորն էլ որ տեսնում է, ասում է.

— Էլ խոսք չունեմ։

Խնձորը կես են անում, միասին ուտում, ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը։ Ամուսնանում են ու երջանիկ, բախտով-թախտով միասին ապրում մինչև իրենց խորին ծերությունը։

Պարապմունք 4.
Պարապմունք 4.

Թեմա՝ Ճառագայթ

Գծենք  f ուղիղ, վրան նշենք որևէ А կետ։ Ուղիղը այդ կետով բաժանվում է երկու մասերի, յուրքանչյուր մասը կանվանենք А կետից ելնող ճառագայթ, տես նկարը։


Այս նկարագրից հետևում է, որ ուղղի ցանկացած А կետ առաջացնում է А գագաթով երկու ճառագայթ (դրանք երբեմն անվանում են հակա­դիր ճառագայթներ
Սովորաբար ճառագայթը նշանակում են կա՛մ լատիներենի փոքրատառով (օրինակ, f ճառագայթ), կա՛մ այլ եղանակով՝ լատիներենի երկու մեծատառերով, որոնցից առաջինը նշում է ճառագայթի գագաթը, իսկ երկրորդը՝ ճառագայթի որևէ կետ (օրինակ՝ OA ճառագայթը):
Տես նկարը՝

Առաջադրանքներ։

1.Ի՞նչ է ճառագայթը։

Ճառագայթը ունի սկիզբ բայց չունի վերջ

2. Ինչպ՞ես են նշանակում ճառագայթը։

Երկու մեծատառերերով կամ  լատիներենի փոքրատառով
3. GEOGEBRA ծրագրով գծիր f ուղիղ, վրան նշեիր Аկետ, ուղիղը այդ կետով քանի՞ մասի տրոհվեց։

2
4. GEOGEBRA ծրագրով գծիր ճառագայթ։



5. Ինչո՞վ է ճառագայթը տարբերվում ուղղից:
Ողիղը չունի սկիզբ և վերջ, իսկ ճառագայթը ունի սկիզբ, բայց չունի վերջ։
6. A, B կետերը նշված են միևնույն ուղղի վրա: Քանի՞ ճառագայթ առաջացավ։ Ցույց տուր գծագիրը։

4
7. Ի՞նչ է հատվածը։Ցույց տուր գծագիրը։


8. Երկու կետով քանի՞ ուղիղ կարող է անցնել։ Ցույց տուր գծագիրը։

1


9. Ճառագայթը սկսվում է կետ A-ից և անցնում է  B կետով: Կարո՞ղ է արդյոք կետ B-ն լինել ճառագայթի սկզբնակետը:

Ոչ
10. Տրված է CD ճառագայթը։ Կարո՞ղ է կետ E-ն միաժամանակ լինել ճառագայթի վրա և գտնվել C կետի ձախ կողմում։

Ոչ
11. Ենթադրենք, մատիտը դրել  ես մի կետի վրա ու սկսում ուղիղ գծել՝ չդադարեցնելով դեպի մի ուղղություն։ Ի՞նչ ես ստացել՝ ուղիղ, ճառագայթ, թե հատված։

Ճառագայթ

Սեպտեմբերի 25

Նախորդ աշխատանքների ստուգում

 Առակ

Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.

Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման
ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

 Ընտրի’ր վերնագրերից մեկը, ստեղծագործի’ր`

1․ Ազատությունը պարապություն չէ, այլ… 

2․ Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ … 

3․ Ազատություն նշանակու՞մ է պատասխանատվություն … 


Այո, ազատությունը նշանակում է պատասխանատվություն, որովհետև ամեն ինչ կախված է միայն քո որոշումից, և այդ որոշման համար պետք է պատասխանատվություն կրել։ Մարդը իր արարքների համար պետք է պատասխան տա և չանցնի սահմանները այդ ազատությամբ։ Դա շատ կարևոր է։ Որոշ մարդիկ ազատությունից օգտվելով կատարում են վատ արարքներ, ինչը ճիշտ չէ։

7․Լրացուցիչ /տնային աշխ․/

Կարդալ Հովհ․ Թումանյան «Ճերմակ օձը»

Պարապմունք 3.


Թեմա՝ Հատվող, չհատվող  ուղիղներ, հատված։

Ընդհանուր կետ պարունակող երկու տարբեր ուղիղներն անվանում են հատվող, իսկ առանց ընդհանուր կետերի երկու ուղիղները՝ չհատվող ուղիղներ: Տես նկարը՝


Երկրաչափության հաջորդ հիմնական հասկացություններից մեկը՝ հատվածն է։
Ուղղի վրա նշենք   ցանկացած A և B կետեր, այդ կետերով սահմանափակված մասը կոչվում է հատված։ A և B կետերն անվանում են AB հատվածի ծայրակետեր, իսկ այդ կետերի միջև դասավորված կետերը՝ AB հատվածի ներքին կետեր։ AB ուղղի այն կետերը, որոնք չեն դասավորված A և B կետերի միջև և չեն համընկնում այդ կետերից որևէ մեկին, կոչվում են AB հատվա­ծի արտաքին կետեր:
Տես նկարը՝

կարմիր մասը- արտաքին կետեր
կապույտ մաս-АB հատվածն է իր ներքին կետերով։


Պարզ է, որ  որ AB հատվածը համընկնում է BA հատվածի հետ։

Հարցեր և առաջադրանքներ։

1. Ո՞ր ուղիղներն են կոչվում հատվող ուղիղներ։


Նրանք ունեն մեկ ընդհանուր կետ

2. Ո՞ր ուղիղներն են կոչվու չհատվող ուղիղներ։

Որոնք չեն հատվում միմյանց հետ

3. Ո՞րն է հատվածի արտաքին կետը, գծագրով ցույց տուր։




4. Ո՞րն է հատվածի ներքին կետը, գծագրով ցույց տուր։


5. GEOGEBRA ծրագրով գծիր АB հատված։



6. GEOGEBRA ծրագրով գծիր CD հատված, նշիր հատվածի որևէ ներքին կետը Е-ով։



7. GEOGEBRA ծրագրով գծիր ЕF հատված, հատվածի վրա նշիր երկու ներքին կետ։ Քանի՞ հատված դարձավ։

3

8. GEOGEBRA ծրագրով գծիր АB հատված, հատվածի վրա նշիր երեք  ներքին կետ։ Քանի՞ հատված դարձավ։

10

9. GEOGEBRA ծրագրով գծիր a ուղիղ և նշիր դրա A և B կետերը: Նշիր նաև.
ա) AB հատվածի M և N կետերը


բ) P և Q կետերը, որոնք պատկանում են a ուղղին և չեն պատկանում AB հատվածին


գ) R և S կետերը, որոնք չեն պատկանում a ուղղին:



10. GEOGEBRA ծրագրով գծիր երկու հատվող ուղիղներ, հատման կետը նշիր E-ով, կետը դարձրու  կարմիր։



11. GEOGEBRA ծրագրով գծիր երկու  ուղիղներ, որոնք չեն հատվում։



12. Գծիր  ուղիղ և դրա վրա նշիր A, B, C կետերը: A, B, C ծայրակետերով քանի՞ հատված կստացվի:

3